Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimanstika 6.04. (1)
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները՝ աշխարհի գավաթակիրներ

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ամփոփել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները:

Չորս փուլերի արդյունքներով Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթող է ճանաչվել հենացատկում՝ վաստակելով 90 վարկանիշային միավոր։ Հիշեցնենք, որ նա առաջին տեղն էր գրավել Կոտբուսի, Դոհայի և Կահիրեի գավաթի խաղարկություններում։

Օղակների վրա վարժությունում 85 միավորով առաջին տեղը զբաղեցրել է մեր Վահագն Դավթյանը: Նրա թիմակից Արթուր Ավետիսյանը 53 միավորով գրավել է 3-րդ տեղը։

Նժույգթափերում հանդես եկած Հարություն Մերդինյանը երկու փուլերի արդյունքներով վաստակել է 45 միավոր և զբաղեցրել 5-րդ տեղը։ Միավորների միջին հաշվարկով նա ետ է մնացել միայն իռլանդացի Ռիս Մաք-Քլինեգհանից։ Նույն մրցումներին մասնակցած Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է 23-րդ, իսկ Արթուր Դավթյանը՝ 29-րդ տեղը։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը չի մասնակցել Բաքվում անցկացված վերջին ՝ չորրորդ փուլին։