Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժիրինովսկի
A A
Հասարակություն

Ժիրինովսկին մահացավ

75 տարեկան հասակում մահացել է ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նշենք, որ Ժիրինովսկին երկար ժամանակ է ինչ գտնվում էր հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը հինգ անգամ մասնակցել է Ռուսաստանի նախագահի ընտրություններին։

Ժիրինովսկին հայտնի է, որպես էքսցենտրիկ պահվածքով ու կտրուկ հայտարարություններով քաղաքական գործիչ։