Բացել լրահոսը Փակել լրահոսը
1079874
A A
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխգործակցել Ռուսաստանի հետ և հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխգործակցել Ռուսաստանի հետ և հաղթահարել դժվարությունները հարաբերություններում, որոնք կտրուկ փոխվել են 1990-ականների սկզբից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը։

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կտրուկ փոխվել են։ Ռուսաստանը հետ է կանգնել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարար համաձայնագրից, որը թույլ էր տալիս 1990-ականներին դյուրացնել դաշինքի և Ռուսաստանի միջև երկխոսությունը»,- ասել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը և Ռուսաստանը չկարողացան հասնել այնպիսի փոխգործակցության, որին ձգտում էին ՆԱՏՕ-ի երկրները վերջին տարիներին։

«Միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը մեր հարևանն է, և մենք ստիպված կլինենք հաղթահարել հարաբերություններում առկա դժվարությունները»,- նշել է նա։