Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոչ սթափ վարորդը փաստը չարձանագրելու դիմաց ոստիկաններին 10․000 դրամ էր առաջարկել (տեսանյութ)

Ապրիլի 4-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները, կաշառք տալու կասկածանքով, Շահումյան փողոցից բաժին բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու։

Շրջիկ ծառայություն իրականացնելիս ոստիկանները նկատել էին վթարային ազդանշանները միացրած ու արագ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա։ Փորձել էին կանգնեցնել, բայց վարորդը չէր ենթարկվել։ Շարժվել էին ավտոմեքենայի հետևից ու հասել Շահումյան փողոցի բակային տարածք։

Պարզել էին վարորդի ինքնությունը: Տղամարդն ակնհայտ ոչ սթափ վիճակում էր։ Արարքը չարձանագրելու դիմաց նա ոստիկաններին 10 000 դրամ էր առաջարկել։ Վարորդը բերման է ենթարկվել բաժին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։