Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ուզում ենք, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից․ նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մենք ցանկանում ենք, որ Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի պետական կառավարման համակարգ և մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում լինի ավելի ու ավելի շոշափելի, ավելի նյութական: Մենք ուզում նաև, որ Սփյուռքի մեր հարգելի ներկայացուցիչները խնդիրները տեսնեն ներսից, դրանց գնահատմանը մասնակցեն և կոնկրետ լուծումներ առաջարկեն: Կառավարությունում հանդիպել եմ Հայաստանի պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: