Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Փետրվարի 1-ից արդեն ունենք գործարկված՝ առևտրի իրականացման  էլեկտրոնային հարթակ,որը հնարավորություն է տալիս շուկայում ըստ գործող կանոնների որոշակի ազատականացում ունենալ։

Այսօր՝ էլեկտրաէներգիայի շուկայի  ազատականացման ծրագրի շրջանակներում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` հավելելով, որ քայլերը շատ դանդաղ են փորձում անել, որպեսզի շուկայի սպառողներին և մասնակիցների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնեն, քանի որ կարգավորումները դեռ նոր են։

«Կան սահմանված անցումային դրույթներ հենց 2022 թվականի համար։

 

Շատ սահմանափակ քանակով արտադրող կայանքների է թույլ տրվել, որպեսզի շուկա մտնեն, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է ընտրության հնարավորություն»,- ասաց ՀԾԿՀ-ի նախագահը։

«Ա1+»-ի հարցին՝ արդյոք էլեկտրաէներգիայի շուկայում ներ մատակարարների առկայությունը մտահոգում է ՀԷՑ-ին,ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ՀԷՑ-ը անհանգստանալու խնդիր մեծ հաշվով չունի, քանի որ բախշման ծառայությունը բացառառիկ է, և այն ենթակառուցվածը, որը սպասարկում է ՀԷՑ-ը շարունակելու է սպասարկել։

«Այլ հարց է, որ ՀԷՑ-ը նաև վաճառքից կարող էր լրացուցիչ եկամուտներ ունենալ, հիմա մրցակցության պարագայում հնարավորություն է ստեղծվում,որպեսզի մատակարար ընկերությունները նույնպես մրցեն և իրենց սպառողների խծումբը ձևավորեն»,- ասաց ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանը։