ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այսօրվա դրությամբ 2,4 մլն Ուկրաինայից փախստական հատել է Լեհաստանի հետ սահմանը»․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չապլակը։
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ դեսպանը նշեց․ «Եվրոպական Միությունը քննադատում է Ռուսաստանի զինված ուժերի ագրեսիան Ուկրաինայի դեմ, Լեհաստանը նաև դատապարտում է նաև Բելառուսի կողմնակալությունը, իսկ Եվրամիությունը կոչ է անում նախագահ Պուտինին դադարեցնել ռազմական գործողությունները և հետ քաշել ամբողջ ռազմական տեխնիկան Ուկրաինայի տարածքից»։
Խոսելով ռազմական գործողությունների հետևանքների մասին՝ դեսպանը նշեց, որ դա առաջացրել է տնտեսական և հումանիտար բազմաթիվ խնդիրներ։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում խնդրի լուծման կարգավորման մեջ Լեհաստանի դերի մասին, Պավել Չապլակը նշեց, որ չի կարող շատ հարցերի անդրադառնալ, բայց Լեհաստանը միշտ հետաքրքրված է եղել խաղաղ կարգավորման համար, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում Լեհաստանը նաև ներկայացուցիչ ունի, ի դեմս Անջեյ Կասպերշիկի։
Հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի ձևաչափով հարցեր են քննարկվել Ն․ Փաշինյանի և Ի․ Ալիևի միջև, Պավել Չապլակը նշեց, որ իրենց նախարարի և Ն․ Փաշինյանի միջև է տեղի ունեցել շատ անկեղծ զրույց, սակայն քանի որ դեռևս չի ուսումնասիրել վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, ճիշտ չի լինի առաջ անցնել ՀՀ վարչապետի խոսքից։
Մանրամասները ՝ տեսանյութում։