Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աբգար Բուդաղյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մենք աջակցում ենք ՀՀ կառավարությանը իրականացնել բարեփոխումներ էներգետիկայի ոլորտում։

 

Այս մասին այsօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության էներգետիկայի ծրագրի աշխատանքների ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը` նշելով, որ երեք ուղղությամբ են աշխատում գործադիրի հետ։

 

«Առաջինը՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն է, երկրորդը էներգամատակարարման դիվերսիֆիկացումն է և երրորդը Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը»,- ասաց Աբգար Բուդաղյանը։

 

Ըստ Բուդաղյանի՝ այսօր Հայաստանում ընթացող էներգետիկական շուկայի բարեփոխումները 2004 թվականից սկսած առաջին խոշոր բարեփոխումներն են, որը հնարավարություն է ընձեռել գործընկերներին՝ փոխել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածը և վերացնել էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։

 

«Մենք արդեն ունենք շուկայում գործող այլընտրանքային մատակարարներ, որոնք իրենց ծառայություններն են առաջարկելու մեր սպառողներին և առաջիկայում առանց ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի վաճառքի համար»,- ասաց Աբգար Բուդաղյանը։

 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության էներգետիկայի ծրագրի աշխատանքների ղեկավարի տեղակալը հայտնեց, որ դրանք կոմերցիոն կառույցներ են՝ թվով 6 ընկերություններ լիցենզիա է ստացել և իրենք իրենց մուտքի մասին դեպի շուկա կազդարարեն և ժամանակի ընթացքում կառաջարկեն իրենց պրոդուկտները։

 

«Շուկան գործարկվել է 2022 թվականի փետրվարի 1-ից, և այս առումով կարծում եմ դեռ նոր մասնակիցները դիտարկում են շուկայում ինչ հնարավորություններ կան, և ինչ մարտահրավերներ կան, որպեսզի կարողանան սպառողներին ներկայացնել ավելի շահավետ առաջարկ»,- ասաց Աբգար Բուդաղյանը։