Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk
A A
Սպորտ

Հայաստանի երեք շախմատիստներ հավակնում են եվրոպական մեդալների

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները:

Երկրորդ տեղում ընթացող Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ: Նրան անմիջապես հաջորդող Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեց ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ: Մեր երկու շախմատիստներին հետապնդող Հայկ Մարտիրոսյանը հաղթեց ռուսաստանցի Արսենի Նեստրովին:

Այդպիսով, նախավերջին` 10-րդ տուրից առաջ, Գաբրիել Սարգսյանը 7 միավորով այժմ բաժանում է 2-4-րդ տեղերը: Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 6,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով շարունակում է միանձյա գլխավորել գերմանացի Մատիաս Բլյուբաումը:

Վերը նշված մեր շախմատիստները կպայքարեն մեդալների համար: Նախավերջին տուրը կկայանա վաղը` ապրիլի 5-ին: