Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում

Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, այս մասին ապրիլի 4-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ:

Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Զրուցակիցները խոսել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության մասին, անհրաժեշտ համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումները: