Բացել լրահոսը Փակել լրահոսը
market-gner
A A
Տնտեսություն Հասարակություն

Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 11․8 տոկոս

2022 թվականին Վրաստանում գնաճի ցուցանիշը կազմել է 11․8 տոկոս։ Այս մասին,  Aliq.ge կայքի փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրության ծառայությունը։

Ամսական գնաճը մարտ ամսվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կազմել է 2․5 տոկոս։ 

Այս ամիս Վրաստանում զգալի թանկացել է տրանսպորտը՝ 8.9 տոկոսով: Գնաճ է նկատվել ինչպես տրանսպորտային ծառայությունների ոլորտում, այդպես էլ անձնական մեքենաների շահագործման և նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման ոլորտում։

Գնաճ է նկատվել հետևյալ ենթախմբերում՝ շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիքներ (6,6 տոկոս), մրգեր և խաղող (5,0 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (4,3 տոկոս), ձեթ և յուղ (3,4 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (3,1 տոկոս), հանքային և աղբյուրների ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (2,1 տոկոս), միս և մսամթերք (1,7 տոկոս), կաթ, պանիր և ձու (1,4 տոկոս): 

Հարկ է նշել, որ նվազել են բանջարեղենի և այգեգործական ապրանքների գները (-4,0 տոկոս)։