A
A
Հրդեհ տան տանիքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 13։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սերո Խանզադյան փողոցի չբնակեցված տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։