Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kumajri
A A
Սպորտ

«Կումայրի» ֆուտբոլային ակումբը հաղթել է ՈՒԵՖԱ-ի մրցույթում

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն UEFA Grassroots Awards-2021-ի լավագույն սիրողական ակումբ անվանակարգում արծաթե մրցանակակիր է ընտրել «Կումայրի» ֆուտբոլային ակումբին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ակումբն իր գործունեությունը ծավալում է Շիրակի մարզի 20 համայնքներում՝ ներգրավելով 250 տղաների և աղջիկների՝ փախստական ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող և մանկատների երեխաների։ «Կումայրի» ՖԱ-ն ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ՝ կազմակերպելով համատեղ ֆուտբոլային միջոցառումներ։

Նշենք, որ UEFA Grassroots Awards-ը անցկացվում է 2010 թվականից և մրցանակը տրվում է ներառական օրակարգ ունեցող սիրողական ակումբին, որը նպաստում է մասսայական ֆուտբոլի զարգացմանը։