Բացել լրահոսը Փակել լրահոսը
պն-հերք
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ի հերքումը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է․

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։