Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+slavik 3.04.
A A
Սպորտ

Սլավիկ Գալստյանը` ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճեց նաև Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը:

Մեր 67 կգ քաշային ըմբիշը փոքր եզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց վրացի Ռամազ Զոիդձեին և դարձավ աշխարհամասի բրոնզե մեդալակիր:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը Բուդապեշտից տուն կվերադառնա 4 մրցանակով, մեկ ոսկե և 3 բրոնզե մեդալներով: