Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տեր-Պետրոսյանի առանձնատուն
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով: