Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանն ոսկե մեդալ նվաճեց Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 77 կգ քաշային մարզիկը եզրափակիչում 4:3 հաշվով կամային հաղթանակ տարավ թուրք Յոնուս Բաշրայի նկատմամբ, չնայած առաջին խաղափուլից հետո զիջում էր 0:3 հաշվով:

Այդպիսով, Մալխաս Ամոյանն առաջին ոսկե մեդալը բերեց Հայաստանի հավաքականին: Վաղը մեր երկու ըմբիշները կպայքարեն բրոնզի համար: