Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen-vardanyan
A A
Քաղաքականություն

Ընդդիմությունն ամենալավ հնարավորությունն ուներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո. Քաղաքագետ

Կարծում եմ ընդդիմությունը գլոբալ առումով հաջողության չի հասնի։

 

«Ա1+»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին, ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ պարզաբանելով, որ հասարակությունը հիասթափված է նաև ընդդիմությունից։

 

«Ընդդիմությունն ամենալավ հնարավորությունը, շանսն ուներ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ իշխանություն ուղղակի չկար, իշխանության ներկայացուցիչներն թաքնված էին բունկերներում, և կարելի է ասել իշխանությունը գետնին ընկած էր, բայց ընդդիմությունը չկարողացավ գրագետ աշխատանքի շնորհիվ վերցնել այդ իշխանությունը»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով․  «Եթե այն ժամանակ չկարողացան՝ հիմա էլ չկա նախադրյալ, որ նրանք կարող են իշխանություն վերցնել»։

 

Արմեն Վարդանյանի խոսքով՝ հանրահավաքներ անելի նորմալ է, եթե ընդդիմությունը ասելիք ունի հանրությանը և սա լավագու՛ն ձևերից մեկն է։

 

Փորձագետը գտնում է՝ եթե ընդդիմությունը լավ իմաստով ճնշելու է իշխանությանը, ապա դա էլ պետք է նորմալ համարել։

 

« Եթե Փաշինյանի՝ Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված կարևոր հանդիպումներից առաջ ընդդիմությունը վատ առումով փորձում է ճնշումներ գործադրել իշխանության վրա, ապա սա անընդունելի է»,- նկատեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

 

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի աշխատանքը, քաղաքագետը նշեց, որ  խորհրդարանի երեք ֆրակցիաների աշխատանքն իր սրտով չէ։

 

Անդրադառնալով արտախորհրդարանական ուժերի գործունեությանը՝ քաղաքագետն ասաց, որ նրանց ձայնը շատ մեծ չէ որոշումների կայացման հարցում և շատ բան ակնկալել չենք կարող։

 

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնելու՝ իշխանության հրաժարականի պահանջով։