Բացել լրահոսը Փակել լրահոսը
Blank 6 Grids Collage
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ո՞ւմ է խանգարում Ա1+ը. 20 տարի առաջ եթերազրկվեց «Ա1+»-ը (տեսանյութ)

20 տարի առաջ այս օրը՝ 2002թ ապրիլի 2-ին,  եթերազրկվեց այդ պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող անկախ հեռուստաընկերությունը։  ժամեր անց՝ ուղիղ կեսգիշերին,  «Ա1+»-ին եթերում փոխարինեց  սեւ խշշոցը։

Հեռուստեսության եւ ռադիոյի հանձնաժողովի  նիստից ժամեր առաջ՝ օդանավակայանում,  գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն անցյալով էր խոսում «Ա1+»-ի մասին։ Նա առաջարկում էր այդ գործընթացը չկապել մեկ տարի հետո՝ 2003թ-ին կայանալիք ընտրությունների հետ։

«Ա1+»-ը փորձեց դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները՝ հասնելով  մինչեւ Մարդու իրավունքների  Եվրոպական դատարան։ 2008թ-ին Եվրադատարանը  արձանագրեց՝ խախտվել է  խոսքի ազատության իրավունքը։

 Նախկին իշխանությունների օրոք  «Ա1+»-ը մասնակցել է 13  մրցույթի, բայց անարդյունք։ Եթերում լինելու հնարավորություն չստացավ  նաեւ   2018թ-ին՝ հեղափոխությունից հետո։

2020թ մրցույթները կազմակերպվեցին «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքով։   Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մասնակիցներին  չտրամադրեց հիմնավորված և պատճառաբանված որոշում։ Ու այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու
«Ա1+»-ը չի կարող  վերադառնալ եթեր։

«Ա1+»-ը եթերազրկվել է, բայց գեթ մեկ օր չի փակվել։  «Ա1+»-ն իր 31-ամյա պատմության ընթացքում եղել է հայաստանյան լրատվական դաշտում առաջամարտիկ՝ չվախենալով  իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր եւ խթանել այս ոլորտի զարգացմանը։

Կից՝ արխիվային ռեպորտաժներ, որ պատրաստել են մեր լրագրողները այս օրվա առիթով․․