Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Երբ Ռուբինյանը գնա բանակցությունների, առաջ եկած թուրքական ստորաբաժանումը պետք է ոչնչացվի․ Վ․Վարդանով (տեսանյութ)

«Երբ 5-10 տարի առաջ ես ասում էի, հայեր, խաղաղապահները չարիք են, մարդիկ ինձ չէին հասկանում։ Ցանկացած խաղաղապահ քո խաթր չի զոհվի։ Ռուս խաղաղապահները կանգնած էին և թուրքը նրանց շրջանցում էր ստոլբի տեղ դրած»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի հատվածում  ադրբեջանցիների առաջ գալու իրողությանն ու ռուս խաղաղապահների դերակատարությանը։

Իսկ ինչո՞ւ էր ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 27-ին  հայտարարություն տարածել, թե ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները հանել է Փարուխ գյուղից։ «Ոնց որ ետ էին գնացել, բայց ոչ լրիվ։ Նրանք Քարագլուխը բարձրացել էին, բայց հետո մի քիչ իջել են։ Հիմա պլացդարմ են պահել հետագա ակտիվ գործողությունների համար»,- պատասխանեց նա։

Վարդանովը գտնում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունների պետք է գնալ՝ ատամները սրած։ Եվ հենց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գնա բանակցությունների, առաջխաղացում արած թուրքական ստորաբաժանումը հրետանիով պետք է ոչնչացվի․ «Թուրքը պիտի տեսնի, որ մենք ատամներ ունենք, մենք հատակի վրա նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկ չենք»։

ՈՄԱ-ի ղեկավարը նաև ասում է, որ 44 -օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմին հաջողվել էր առաջ գալ այն հատվածներում, որտեղ նրանք ամրացել էին դեռևս 2016թ․ քառօրյայի ժամանակ։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին կատարած ոտնձգություններին, ասում է՝ Ադրբեջանը Գեղարքունիքում, Վայքում և Սյունիքում իր համար ոտքի տեղ է արել։ «Այդ երեք հատվածներն օրերից մի օր վերածվելու են լայնածավալ գործողությունների պլացդարմի»,- եզրափակեց Վ․Վարդանովը։



Մանրամասները՝    տեսանյութում։