Բացել լրահոսը Փակել լրահոսը
277556274_539984070816950_6746092418036995400_n
A A
Պաշտոնական

Քաղաքապետը ներկայացրել է Նորք-Մարաշի նոր թաղապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:

«Երևանի հավասարաչափ զարգացումն այսօր մեր առաջնահերթություններից է, և համայնքն ունի նախաձեռնած բազում ծրագրեր, որոնք սկիզբ են առել հենց ծայրամասային վարչական շրջաններից: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան վարչական շրջաններից յուրաքանչյուրում ապահովել հարմարավետ միջավայր` ինչպես բնակության, այնպես էլ հանգստի կազմակերման համար»,- նշել է քաղաքապետը:

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոն Ղազարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ: