Բացել լրահոսը Փակել լրահոսը
1781223348_159_0_3072_1823_1440x900_80_1_1_6750bee83e85422f92b865ef0956334d.jpg
A A
Քաղաքականություն

Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով հրդեհվել է ռուսական Բելգորոդի նավթաբազան (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել ռուսաստանյան Բելգորոդ քաղաքում «Ռոսնեֆտ»-ի նավթաբազայում։

Բելգորոդի նահանգային իշխանության ղեկավար Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ հրդեհը բռնկվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների հրթիռակոծության հետևանքով։

Ըստ նախնական տվյալների՝ նյութական վնասներից բացի, զոհեր և վիրավորներ չկան, նավթային պահեստի մոտակա փողոցների բնակիչները տարհանվել են։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Բելգորոդը ուկրաինաինական սահմանից հեռու է ընդամենը 30, իսկ Խարկով քաղաքից` 60 կիլոմետր։

Հրդեհի պատճառով իշխանությունները զբաղված են գազալցակայաններում վառելիքի մատակարարման լոգիստիկ շղթաների փոփոխությամբ։ Ռոսնեֆտը ռեզերվներ է բաշխում Գուբկինի բազայից ողջ տարածաշրջանում: Բենզինը բոլոր գազալցակայաններին կբավականացնի հինգից 13 օր ժամկետով աշխատելու համար` տեղեկացնում է TACC-ը։

Ուկրաինայի Զինված ուժերի ավիահարվածները Բելգորոդի նավթային պահեստին չեն վնասել Բելգորոդի օդանավակայանի ենթակառուցվածքը՝ հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան։