Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինձ ավելի շատ զարմացնում է Արցախի հանրապետության միամտությունը․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Իշխանությունների անգործության պատճառով է, որ ՀՀ սահմաններում և նաև Արցախի Հանրապետության սահմաններում կան բաց տեղեր։ Անվտանգության ամբողջ համակարգը չի մոբիլիզացվել աշխարհագրական նոր դասավորվածությանը։ Պաշտպանական համապատասխան կառույցներ չեն ձևավորվել, գոնե ռազմավարական կարևորագույն կետերում։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով սահմանային անվտանգության հարցերում իշխանությունների սխալները՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը։ 

«Իշխանության խնդիրն է՝ խաղաղապահներին մեղադրել, թե չմեղադրել, մեր խնդիրն է՝ ասել իշխանությանը, թե ինչու՞ չի ձևավորվել պատշաճ հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության- Հայաստանի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն կոնտեքստում ՊՆ նախկին նախարարը։

Նա հարցադրում արեց՝ ինչու՞ պատշաճ մակարդակի չի փոխգործակցությունը Արցախի պաշտպանության բանակի և նաև խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների միջև։

«Ինչու՞ ամբողջությամբ առաջնային գիծը չի ուսումնասիրվել և չեն փակվել բոլոր այն ճեղքերը, որոնք վտանգ են սպառնում Արցախի խաղաղ բնակչության համար։ Ո՞վ պետք է պատասխան տա Փառուխի և Խրամորթի խաղաղ բնակիչներին։ Իրանք ռուս խաղաղապահների՞ց հարցնեն»,-իր զարմանքն արտահայտեց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ իրեն զարմացնում է նաև թուրքական խորամանկության մեջ մտնելու իշխանությունների միամտությունը։ Օհանյանն ավելացրեց՝ շատ ավելի զարմացած է Արցախի իշխանությունների վրա, քանի որ վերջիններս մշտապես առնչվել են և գիտեն ադրբեջանցին ով է։