Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուդոլֆ-Խառատյան
A A
Մշակույթ Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Ռուդոլֆ Խառատյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի՛ պարոն Խառատյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ում ստեղծագործական գործունեությունն ու բալետային արվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի ներդրումը բարձր գնահատանքի են արժանի:

Ձեր ստեղծագործական վերելքը կապված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարեգրության ոսկե ժամանակաշրջանի հետ, իսկ Պ. Չայկովսկու, Ս. Պրոկոֆևի, Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի բալետային ստեղծագործություններում կերտած անմոռանալի դերակատարումները բալետի հայկական դպրոցի և ընդհանրապես բալետի կատարողական արվեստի բացառիկ դրսևորումներից են:

Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել բալետի արտիստների նոր սերնդին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»,-ասված է ուղերձում: