A
A
Բնականաբար Ռուսաստանը կուզենա, որ սահմանների անվտանգության հարցում Հայաստանը կախված լինի իրենից․ Աղազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ադրբեջանը պատերազմի կրակը վառ է պահում, հետագայում փորձելու համար ի կատար ածել իր նպատակը, այն է՝ Արցախը հայաթափել»․ այս կարծիքին է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի սուվերեն տարածքի վրա, սակայն կշարունակի իր սադրիչ գործողությունները Արցախում։ Պատգամավորը նշում է, որ հակառակորդը այդպիսով փորձում է խառնաշփոթ առաջացնել նաև ռուս խաղաղապահների մոտ։
Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին, Հովիկ Աղազարյանը նշեց, որ չնայած նրան, որ Ռուսատսնը կցանկանա Հայաստանը իրենից կախված լինի սահմանների անվտանգության հարցում, այդուհանդերձ հարկավոր է կարևորել մեր գործընկերային հարաբերությունները դաշնակցի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։