Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեր հետ չէի խոսում, պարոն Ղազինյան․ բանավեճ ԱԺ-ում (տեսանյութ)

«Այն հարցերը, որոնք այսօր դուք տվեցիք պարոն Մուկուչյանին, մենք դա սովորել ենք վստահված անձերի դասընթացների ժամանակ»։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ԿԸՀ աշխատանքների քննարկման ժամանակ ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Դավոյանին դուր չէին եկել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցերը՝ ուղղված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։

«Ես հանձնաժողովի քարտուղար եմ եղել 2017 թվականին, երբ մեկը եկավ, ընտրեց, գնաց, հետո եկավ իբրև որպես օգնող և սխալմամբ իր անձնագիրը տվեց և գնաց կրկնաքվեարկություն միագամից»,-ասաց Դավոյանը՝ հիշեցնելով նախկին իշխանությունների ժամանակ կատարված ընտրախախտումները։

Արփի Դավոյանը նկատեց, որ նախկինում, երբ ընդդիմությունն էր իշխանության, ընտրախախտումների դեպքերի մասին չէր խոսում։

«Մեզ են տեղամասերում ծեծել, մեզ են տեղամասերում վիրավորել»,- ասաց Արփի Դավոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։