Բացել լրահոսը Փակել լրահոսը
1061220
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Մակրոնը հայտարարել են, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան այժմ անհնար է

Ելիսեյան պալատը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Մարիուպոլում մարդասիրական օպերացիան «այս փուլում» անհնար է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

Մակրոնի և Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 29-ին։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Մարիուպոլում մարդասիրական օպերացիա կազմակերպելու հնարավորությունը։ Զրույցի արդյունքում նշվել է, որ այս փուլում այն անցկացնելն «անհնար է»։