Եթե ՌԴ-ն Ուկրաինայում բացարձակ հաղթանակ ունեցավ, Հայաստանն ամեն ինչ կորցնելու է․ Հ․Խառատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կարծում եմ Ռուսաստանն իր կայսերական հեռանկարը դեպի արևելք է տանում, և այնտեղ նրան չափազանց անհրաժեշտ է Թուրքիայի հետ դաշինք ունենալը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն ինչու թույլ տվեց, որ տեղի ունենա Արցախյան երկրորդ պատերազմը։
Հ․Խառատյանը նաև հարց է բարձրացնում, ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն ինչու որևէ հայտարարություն չի անում Փառուխ գյուղում ադրբեջանի զինվորական միավորումների առաջ գալու իրողության մասին։ «Ի դեպ եթե Ասկերանում եղել եք, կտեսնեք հսկա լույսերով մի քաղաք, դա այդ մոնիթորինգային կենտրոնն է։ Ես պատկերացնում եմ, թե այնտեղ գործընթացներին հետևելու ինչքան հնարավորություններ կան։ Իսկ այդ մոնիթորինգն ո՞ւմ համար է արվում։ Չգիտեմ»,- հարցնում է ազգագրագետը։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ ազգագրագետն ասաց, եթե Ռուսաստանն Ուկրաինայում բացարձակ հաղթանակ ունեցավ, Հայաստանն ամեն ինչ կորցնելու է։ «Թուրքիան ու Ռուսաստանն այստեղ գործողություններ են տանելու, որ Հայաստանն այլևս գլխացավանք չառաջացնի»,- հավելեց նա։