Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+norvegia-armenia
A A
Սպորտ

Ուղիղ. Նորվեգիա – Հայաստան. Թիմերի 3-րդ հակամարտությունը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական խաղում կմրցի Նորվեգիայի ազգային թիմի հետ: 

Սա երկու թիմերի թվով երրորդ հակամարտությունն է: Նախորդ երկու հանդիպումներից մեկում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0, իսկ մյուսում 4:1 հաշվով հաղթել էին նորվեգացի ֆուտբոլիստները:

Կողմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականը խաղը կսկսի այսպիսի կազմով. 1. Դավիթ Յուրչենկո, 19. Արարատ Մոնրոյ, 3. Վարազդատ Հարոյան, 21. Ստյոպա Մկրտչյան, 6. Արման Հովհաննիսյան, 17. Սոլոմոն Ուդո, 8. Էդուարդ Սպերցյան, 11.Տիգրան  Բարսեղյան, 7. Խորեն Բայրամյան, 23. Վահան Բիչախչյան, 18. Էրիկ Վարդանյան:

  Նորվեգիայի ընտրանու մեկնարկային կազմում ընդգրկված են բոլոր առաջատար ֆուտբոլիստները, այդ թվում ներկայիս թիմի գլխավոր ռմբարկու Էռլինգ Հալանդը:

Նորվեգիա – Հայաստան խաղը կկայանա Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Հանդիպումը կսկսի ժամը 21:00-ին: Ուղիղ եթերը` այստեղ.