Բացել լրահոսը Փակել լրահոսը
277255709_341588447998659_1754904900598650044_n
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Փառուխ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Կոպիրկինը ք ննարկել ենՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
 
Նախարար Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: