Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (7)
A A
Սպորտ

Խնձրցյանը և Անդրեասյանը կպայքարեն ոսկե մեդալի համար․ ԵԱ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումների առաջին օրը Հայաստանից մրցագորգ դուրս եկան ազատ ոճային 4 ըմբիշներ։

57 կգ Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 11:6 հաշվով վստահ հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրույանին։ Քառորդ եզրափակիչում նա ժամանակից շուտ ծնկի բերեց թուրք Մուհամետ Կարավուսին։ Անկախ կիսաեզրափակիչ մարտի արդյունքից, մեր ըմբիշը կպայքարի աշխարհի մեդալի համար։

65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:4 հաշվով հաղթեց սերբ Ստեֆան Անդրիա Միչիչին, սակայն քառորդ եզրափակիչում 0։4 հաշվով պարտվեց լեհ Քշիշտոֆ Բիենկովսկուն և դուրս մնաց չեմպիոնական պայքարից։

Արման Անդրեասյանը (70 կգ) առաջին մարտում հաղթեց թուրք Սելահաթին Կիլիչսալայանին՝ 3։1։ Նրա երկրորդ մրցակիցը գերմանացի Քրիստոֆեր Հենկելն էր, որը նույնպես չկարողացավ դիմակայել մեր ըմբիշին՝ 5։1։ Արման Անդրեասյանը կշարունակի պայքարը մեդալի համար։

79 կգ Արման Ավագյանը բաց թողեց որակավորման փուլը, իսկ ահա քառորդ եզրափակիչ մարտում բոլոր առումներով զիջեց ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովին։