Ինչպես է գնաճը «շփվում» պաշտոնյաների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գնաճը արդեն կազմել է 6,8 տոկոս։ Առավել մտահոգիչ է սննդամթերքի գնաճը․ պաշտոնական տվյալների համաձայն՝ 11,8 տոկոս։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասում է՝ վերջին սանկցիաները մտավախություն են առաջացնում, որ գնաճային սպիրալը կշարունակվի։
Քաղաքացիները կորցրել են հաշվարկը, թե այս օրերին որ ապրանքը ինչքան է թանկացել։ Բայց արդեն անհանգստացած են՝ աշխատավարձն արդեն չի բավականացնում։
Թանկացումներն իրենց գրպանի վրա զգում են նաև բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաները։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կանխատեսում է, որ 2022 թ ռուսական շուկայում բարձրանալու են տարբեր պարենային ապրանքատեսակների գները, ինչը նորից իր ազդեցությունն է թողնելու Հայաստանի վրա։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելում է, որ ձեռնարկվելու են մի շարք այլ միջոցառումներ՝ գնաճը մեղմելու համար։
Մրցակցության պետական հանձնաժողովից հայտնեցին, որ թանկացումների վերաբերյալ այժմ կատարում են ուսումնասիրություններ և արդյունքները կհրապարակեն ավարտից հետո։ Բայց արդեն պարզ է, որ որոշ սուպերմարկետներում 1կգ շաքարավազը թանկացել է մոտ 12 , իսկ կարագը՝ մոտ 9 տոկոսով։
Մանրամասները տեսանյութում