
A
A
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայկական զույգը 14-րդն է աշխարհում
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Պարային զույգերի եզրափակիչ փուլ մտած Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայկական զույգն ազատ ծրագրում գրավեց 13-րդ տեղը, սակայն երկու ծրագրերի արդյունքներով ի վերջո առաջնությունն ավարտեց 14-րդ հորիզոնականում: Մերոնք ընդհանուր հաշվարկով վաստակեցին 170․32 միավոր:
Աշխարհի չեմպիոն հռչակվեցին ֆրանսիացիներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը, որոնք ետևում թողեցին համապատասխանաբար Մեդիսոն Հաբել-Զախարի Դոնախյու և Մեդիսոն Չոկ-Էվան Բեյթս ամերիկյան զույգերին:
Եզրափակիչ փուլին մասնակցեցին 20 պարային զույգեր: