Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

 

«Ձերդ Գերազանցություն,

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

 

Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչը բարձր ենք գնահատում և արժևորում:

 

Համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-հունական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում:

 

Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու մեր երկու պետությունների միջև գործակցության հեռանկարները:

 

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում: