Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (56)
A A
Պաշտոնական

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան

Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։

Մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային նանվտանգային իրավիճակի և  ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։