Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խաղաղ հավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։ Ստեղծված հումանիտար ճգնաժամը ստիպել է արցախահայությանը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի բակում խաղաղ ակցիա իրականացնել և ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Արցախն ու արցախցին կան եւ ուզում են խաղաղություն հայրենիքում՝ իրենց երեխաների համար։


Ինչպես «Ա1+»-ին տեղեկացնում են Արցախից ակցայի մասնակիցներին էր միացել նաև Արցախի Հանրապետության ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

 

Շուշի քաղաքի բնակչուհի Ալյոնա Սարգսյանը,  դիմելով ներկա քույրերին ու մայրերին ասաց՝ թե աշխարհի շարժիչ ուժը հենց կանայք են, սուգը հավերժ է, երբ չկա պայքար։

 

«44օրյա պատերազմի պատճառով ես կորցրել եմ ամեն ինչ և հարցը միայն նյութական արժեքների կորուստը չէ, այլ հայրենիքի զգալի մասի կորուստը ։

 

1919_1920թթ Շուշիում ` հենց այս օրերին կատարվել է զանգվածային կոտորած։ Բայց վերջին օրերին ՄԱԿ_ի ներկայացուցիչները այցելել են օկուպացված,հայաթափված Շուշի և ոչ թե Ստեփանակերտ։

Այսօր ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են խաղաղ բնակչությանը և փորձում են հնարավոր բոլոր միջոցներով հայաթափել այն։

 

«Ոտնահարված է նաև երեխաների կրթության իրավունքը»,- ասաց Ալյոնա Սարգսյանը և հավելեց՝ «Սա հումանիտար աղետ չէ միայն, այլ նոր ցեղասպանության ծրագիր։ Եթե հիմա լռենք, չմիաբանվենք, մեկ բռունցք չդառնանք, վաղը պատմության գրքերում նոր արյունալի էջեր են լինելու։ 44օր շարունակ աշխարհը լռեց, խուլ, համր և կույր ձևացավ։ Բայց արցախցին չկոտրվեց, նա այստեղ է, որ տանտիրոջ իրավունքով ապրի և պաշտպանի իր հայկական հողը»։

 

Ալյոնա Սարգսյանը համախմբվելու և իրենց արդար պահանջը ի լուր աշխարհին ներկայացնելու կոչ արեց՝ «Եկեք ոչ ասենք ահաբեկչությանը։ Արցախը մեր տունն է, մենք իրավունք ունենք ապրելու խաղաղ և արժանապատիվ կյանքով։Մենք չենք տրվելու սադրանքների և չենք լքելու մեր հայրենիքը»։

 

Նմանօրինակ բովանդակությամբ ելույթներ հնչեցին ինչպես ռուսերենով, այնպես էլ անգլերենով, որպեսզի միջազգային հանրությունը ականջալուր լինի արցախահայության խնդիրներին։

277277047_1250322469108741_8889346514304341410_n.jpg (67 KB)

277216063_724229685256993_25282527541730984_n.jpg (88 KB)

277291200_674079440587893_5320728992917526808_n.jpg (81 KB)

 

Մանրամասները՝ տեսանյութում։