Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պապիկյանի նպատակը թեման սվաղելն էր․ տգեղ պահվածք էր՝ հատկապես Աննա Գրիգորյանի նկատմամբ (տեսանյութ)

Եթե խոսում ենք տպավորությունների մասին՝ դա շատ տգեղ պահվածք էր՝ հատկապես հայ կնոջ նկատմամբ։

 

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ՀՀ պաշտպանության նախարարի պահվածքին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշելով՝ « շատ տգեղ էր, որ դիմացինը Աննա Գրիգորյանն էր։ Մի պատգամավոր, որը բավականին պարկեշտ է, իր մոտեցումներում,իր ելույթներում մշտապես իրեն բարձրության վրա է դրսևորել»։

 

«Այս պարագայում՝  որևէ տղամարդու համար՝ կլինի պաշտպանության նախարար, կլինի վարչապետ, կամ մեկ այլ պաշտոնյա՝ շատ տգեղ պահվածք էր»,- շեշտեց  ընդդիմադիր պատգամավորը։

 

Հարցին՝ Ներքին Հանդի հետ կապված Սուրեն Պապիկյանի պարզաբանումը պա՞րզ էր, գործ ունենք պաշտպանության գերատեսչության հանցավոր անգործության, թե՞ պատերազմից հետո բնագծի փոփոխության հետ,  Տիգրան Աբրահամյանը պարզաբանեց, որ իր տպավորությամբ Սուրեն Պապիկյանի նպատակն էր այդ պահին,այդ էմոցիոնալ ֆոնով թեման «սվաղել» և իրական տեղեկատվություն ուղղակի չփոխանցել։

 

«Ես ինքս աշխատում եմ մշտապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվությամբ և իմ հայտարարությունները մշտապես հավասարակշռել։ Բայց կան մի քանի հանրային դեմքեր՝ սկսած ՀՀ նախկին ՄԻՊ-ից և մի քանի քաղաքագետներ Նոր Հանդում ստեղծված իրավիճակի մասին քարտեզներով ներկայացրել են դրությունը, որոնք փաստական առումով  շատ ավելի վստահություն էին առաջացնում, քան ՀՀ ՊՆ հայտարարությունները»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։