Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երասխի հատվածում առաջարկել ենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ՝ իրենց տարածքից․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք  մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։

Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստի մեկնարկին։

«Այս առումով, այո մենք կարծում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ։ Ընդ որում պետք է արձանագրել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը հիշեցնելով, որ հայկական կողմը հանդես է եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով Խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ բացի հայելային հետ քաշումից հայկական կողմը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և սպասում են Ադրբեջանի արձագանքին։

«Երասխի հատվածում առաջարկել ենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքին, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով երկուստեք կլուծենք վերջին 1,5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ վերջին մի քանի իրադարձություններից հետո էլ չհասկացան Ադրբեջանը ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՝ ոչ։

 

«Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակվում է ուժի մեջ մնալ և մենք կարող ենք իրագործմանն անցնել ցանկացած պահի՝ բառացիորեն ցանկացած պահի»,-հստակեցրեց ՀՀ վարչապետն այս անգամ ևս խոսելով «հայկական խաչմերուկ» նախագծի մասին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։