Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ամենահարմարը հարևանների հետ առևտուր անելն է․ Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ակնհայտ է, որ Արևմուտքն ու Արևելքը ոչ թե մերձենալու են, այլ՝ հակառակը։ Խոսում են ընդհուպ մինչև նոր Բեռլինյան պատ շարելու մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը։

Տնտեսագետն ասում է, որ ոչ միայն աշխարհում, այլև մեր տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են լինելու, և Հայաստանը պետք է կարողանա համաշխարհային տնտեսության մեջ իր տեղն ունենալ։ Նա նաև գտնում է, որ Հայաստանը պետք է մասնակցի տարբեր տնտեսական միություններին և յուրաքանչյուր դեպքում ստանա նրանց ընձեռած հնարավորությունները։

Ինչ վերաբերում է տարբեր երկրների հետ տնտեսական հարաբերություններ ձևավորելուն, ասում է՝ ավելի նպատակահարմար է հարևանի հետ առևտուր անելը։ «Բայց պետք է հաշվի առնել նրանց հետ մեր հարաբերություններն ու ճիշտ հաշվարկներով, քայլ առ քայլ գնալ տնտեսական փոխգործակցության զարգացմանը»,- զգուշացնում է նա։

ԱՄարկոսյանը նաև հավելում է, որ գնաճը ողջ աշխարհում ու Հայաստանում դեռ շարունակվելու է։ Իսկ ՀՀ քաղաքացիներին նա այսպիսի խորհուրդ է տալիս «Դուխներդ չգցեք, սա շատ կարևոր է։ Պետք է հիշել, որ բոլոր տեսակի դժվարությունները ժամանակավոր են»։



Մանրամասները՝   տեսանյութում։