Բացել լրահոսը Փակել լրահոսը
276996791_288564076795865_1134074527163967998_n
A A
Քաղաքականություն

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
 
Պաշտպան Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ Պաշտպանի մանդատի առաքելության լավագույնս իրացնելու իր հաստատակամության մասին:
 
Դեսպան Սվենսոնն իր հերթին շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշած գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Շվեդիայի դեսպանատան կողմից ՄԻՊ գրասենյակի գործունեությանն աջակցելու բարձր պատրաստակամությունը:
 
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամություն են հայտնել: