Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիվանագիտական բոլոր գործիքները գործի ենք դրել․ կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ․ Միրզոյան (տեսանյութ)

Մենք, ինչպես առաջին անգամ, այնպես էլ այս անգամ գործի ենք դրել մեր բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը։

 

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան հարցին՝ ի՞նչ աշխատանքներ է տանում մեր Արտաքին գործերի նախարարությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու Արցախում գազի մատակարարման դադարեցման և Ադրբեջանի կողմից հումանիտար ճգնաժամ ստեղծելու գործողությունները, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք սերտ կապի մեջ ենք, և պարբերական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, որովհետև գազամատակարարման խողովակը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասաց նախարար Միրզոյանը՝  նշելով, որ այս հարցով կապի մեջ է ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ։

Արարատ Միրզոյանը հիշեցրեց ԱԳՆ-ի հայտարարությունը այս առնչությամբ և տեղեկացրեց, որ հասանելի բոլոր օղակներով խնդրի մասին ծանուցվել է գործընկերներին ու միջազգային կառույցներին․ կան արձագանքներ, բայց խնդիրը դեռ լուծում չի ստացել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։