Բացել լրահոսը Փակել լրահոսը
Roads (2)
A A
Պաշտոնական

Որ ճանապարհներն են փակ այս պահին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սարավան-«Զանգեր», Աղվանի-Տաթև, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ