Բացել լրահոսը Փակել լրահոսը
E4AEB36B-6E13-4AC1-B4EF-62C0BF8485B0
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ

Ս.թ. մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների հետ։
 
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգային հարցերի շուրջ և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը:
 
ԱԽ քարտուղարը զրուցակցին նաև ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը: