Բացել լրահոսը Փակել լրահոսը
GM-Arm
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարին

Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ։