Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խորհուրդ կտամ փոխեք Ձեր ոճը, արդեն հոգնեցնում է․ Ռուբինյանը՝ Արեգնազ Մանուկյանին (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հարց հնչեցրեց՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտերկրյա գործուղումներին,որը տեղի  է ունենում պետական բյուջեի հաշվին։

«Ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումը Ինդոնեզիա, ինչքան է դա նստելու Հայաստանի հպարտ հարկատուների վրա, ի՞նչ արդյունքներ է ստանալու Հայաստանը Ալեն Սիմոնյանի այդ այցից»,- Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

«Տիկին Մանուկյան, տեղեկացնեմ ձեզ, որ ԱԺ-ն ունի տարբեր միջխորհրդարանական հարթակներում պատվիրակություններ։ Պատվիրակությունների կազմերը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից,որի անդամ են նաև ձեր խմբակցության ներկայացուցիչները»,-պարզաբանեց Ռուբեն Ռուբինյանը՝ բացատրելով,որ Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա շրջագայության, այլ մեկնել է որպես միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար։

Արձագանքի ժամանակ Արեգնազ Մանուկյանը Ռուբեն Ռուբինյանին ասաց ,որ խուսափոխական պատասխաններ լսեց իր հարցերին ի պատասխան և հավելեց, որ Ալեն Սիմոնյանը միակը չէ,որ «տուրիստական տոմս է շահել»։

«Քաղպայմանագրի պատգամավորները հերթով մեկնում են շրջագայությունների՝ զրո արդյունք տալով Հայաստանիհն և լիքը անձնական տպավորություններ ստանալով, և կրկին պետական բյուջեի հաշվին»,- ասաց Ընդդիմադիր պատգամավորը։

Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր գործընկերոջը հիշեցրեց ,թե ինչ գործունեություն են իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները միջխորհրդարանական այցերի ընթացքում և խորհուրդ տվեց «փոխել ոճը, որն արդեն հոգնեցնում է»։

Հիշեցնենք՝ մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նստաշրջանը։