Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karyakin
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ն կես տարով որակազրկել է ռուսաստանցի շախմատիստին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի էթիկայի կոմիտեն կես տարով որակազրկել է աշխարհի նախկին փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, անվանի գրոսմայստերը նման պատժի արժանացել է շախմատի հեղինակությունը վարկաբեկելու համար:

Պատճառն այն է, որ Սերգեյ Կարյակինն ակտիվորեն աջակցում է Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումը Ուկրաինայի տարածք: Մասնավորապես` այսօր նա սոցցանցի իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ ուկրաինացիներին կոչ է արել հանձվել` նշելով, որ նրանք փրկվելու այլ տարբերակ չունեն:

Ռուսաստանցի գրոսմայստերն որակազրկման պատճառով բաց կթողնի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որը տեղի է ունենալու հունիսի 16-ից մինչև հուլիսի 7-ը: