Բացել լրահոսը Փակել լրահոսը
1078506
A A
Հասարակություն

Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը

Մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը:

Այս մասին հաղորդագրություն է զետեղվել Dalma Garden Mall-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր: Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Էդգարը հիանալի առաջնորդ էր, որը միշտ մոտիվացնում և աջակցում էր մեզ:

Որպես նրա թիմ՝ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք նրա սկսած կարևոր ճանապարհը այն բարձր որակով, որը կբավարարեր նրան։ Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա»,-ասվում է հաղորդագրության տեքստում: