Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ ոնց եղավ, որ Ֆրանսիայից հասաք Բրյուսել ու էս լարված ժամանակ հանդիպեցիք ՆԱՏՕ-ի ներկայացուցչին (տեսանյութ)

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր պատգամավորների հարցրեին պատասխանում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարարին, ասաց, որ ինքն ուրախ է, որ Արարատ Միրզոյանը եկել է ԱԺ և պատասխանելու է իրեն հուզող հարցին՝ նշելով, որ նաև ուրախ է, որ նախարարը եկել է առանց Նիկոլ Փաշինյան, քանի որ վերջինս խանդի տեսարաններ չի ստեղծի։

Ընդդիմադիր պատգամավորն, անդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելու թեմային և մեջբերում անելով տեքստից, խնդրեց հայերենից հայերեն թարգմանել այն։ Ագնեսա Խամոյանը նախարարից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է մեր դիրքորոշումը աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում և հիշեցրեց, որ չնայած ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն Հայաստանը երեք տարբեր հարթակներում տարբեր դիրքորոշումներ է արտահայտել՝ ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել հակառուսական փաստաթղթեին, ՄԱԿ-ում ձեռնպահ է մնացել, իսկ հետո ՌԴ-ին հանելու մասով չէր մասնակցել քվերակությանը։

Ընդդիմադիր պատգամավորը նախարար Միրզոյանից նաև հարցրեց՝ ինչպե՞ս վերջինս Փարիզից հայտնվեց Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը։ Ագնեսա Խամոյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Արարատ Միրզոյանին զանգել և ու ասել են, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա։

Արարատ Միրզոյանը Խամոյանին նախ պատասխանեց, որ ինքն էլ է ուրախ պատգամավորին տեսնելու համար։

Անդրադառնալով Ագնեսա Խամոյանի հնչեցրած երրորդ հարցին Արարատ Միրզոյանն ասաց, որ իր հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ պլանավորված էր մեկ-երկու ամիս առաջ և որևէ նոր ու արտառոց հրահանգ, գործողություն այս առումով տեղի չի ունեցել։

«Իսկ, թե ոնց եմ գնացել Բրյուսել՝ գնացքով»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։