Բացել լրահոսը Փակել լրահոսը
պոեզիա
A A
Մշակույթ Պաշտոնական Հասարակություն

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

Առաջին անգամ Պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 1999 թվականին Փարիզում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակն է: Աշխարհով մեկ տարածվելով՝ Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին:

Հայ ժամանակակից պոեզիան ժամանակն ու իրականությունը հստակորեն պատկերող երևույթ է, որը լավագույնս ցույց է տալիս մարդու հարաբերությունն արտաքին աշխարհի հետ: Այսօրվա բանաստեղծը հասարակական հարաբերությունները, երևույթներն արձանագրելու սկզբունքորեն նոր վերաբերմունք ու գեղագիտական հմտություններ ունի:

Հետանկախության տարիներին, հատկապես՝ մեր դարում, մարդկային հարաբերություններն արդեն լիովին պոեզիայի տարածք են ներխուժել՝ ենթարկվելով տարբեր մեկնությունների: Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է բոլոր բանաստեղծներին, ինչպես նաև պոեզիայի հավատավոր ընթերցողներին:

ԿԳՄՍ նախարարություն