Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեզ իրավունք չվերապահեք ինձ հիշեցնել. վիճաբանություն Արարատ Միրզոյանի ու Գրիգորյանի միջև (տեսանյութ)

«Պարո՛ ն Միրզոյան, որ ասում եք կորելացիաներ մի փնտրեք, պետք է հիշեցնեմ, որ Թուրքիան պատերազմի ընթացքում չեզոք երկիր չէր։ Եվ ուղղակի ներգրավված էր իր «Բայրաքթարներով», և ինչպես դուք էիք պատերազմի ընթացքում ասում՝ ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու նպատակով է Թուրքիան վերադարձել տարածաշրջան։ Հիմա այս ցեղասպանությունն իրականացնող երկրի ղեկավարության հետ այդքան ջերմ (խոսքը չի վերաբերում դիվանագիտական կամ պրոտոկոլային քաղաքակրթությանը վերաբերորող դրսևորումներին), այլ կոնկրետ շատ հստակ ջերմ վերաբերմունքը որոշակի ներվ է պարունակում մեր հասարակությունում և կարելի էր այլ կերպ դրսևորվել նաև բանակցությունների ընթացքում»։

Այսօր ԱԺ արտաքին հարաբերություններկ մշտական հանձնաժողովի նիստին, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, նման դիտարկում արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ երկու հարց հղելով նախարարին՝ մեկը Արցախի կարգավիճակի հետ կապված, մյուսը` սահմանազատման և սահմանագծման։

Ընդդիմադիր գործիչը հորդորեց, որպեսզի Արարատ Միրզոյանը սկզբունքային լինի և նշի, որ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում ուղղակի լինել չի կարող։ Աննա Գրիգորյանը ԱԳ նախարարից հարցրեց՝ արդյո՞ք քննարկվում է դեօկուպացիայի հարցը։ Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե Հայաստանն ինչ առաջարկ է արել Ադրբեջանին, որը մերժվել է։

«Տիկին Գրիգորյան, Ձեզ խորհուրդ կտայի հետայսու անձամբ ինձ հետ շփումներում ձեզ իրավունք չվերապահել՝ հիշեցնել բաներ, անել գնահատականներ, որովհետև ձեզնից ոչ պակաս մենք ենք հետևում իրադարձություններին և ոչ պակաս հիշեցումներ կարող ենք անել»,- արձագանքելով Աննա Գրիգորյանին՝ ասաց Արարատ Միրզոյանը և սկսեց հիշեցումներ անել։

ՀՀ ԱԳ նախարարը հորդորեց սերտել պատմության դասեր հետո նոր դիտողություններ անել և հիշեցրեց ՀՅԴ և առաջին Հանրապետության հիմնադիր գործիչների դիրքորոշումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

Գրիգորյանն էլ հակադարձեց, թե ինքը պատագամավոր է՝ ինչպես հարիր է գտնում այնպես էլ հարցնում Է ու հավելեց, որ արտգործնախարարից ինքը չլսեց իր հարցերի պատասխանները։

Մանրամասները՝ տեսանյութում։